«Սելթիկի» պաշտպան Քրիստոֆեր Այերը հայտնվել է Մադրիդի «Աթլետիկոյի» դիտակետում, այդ մասին հայտնում է Goal-ը:
Աղբյուրի համաձայն, նորվեգացին մոտ ապագայում կհեռանա Շոտլանդիայի չեմպիոնների կազմից, քանի որ Եվրոպայի բազմաթիվ թոփ ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերում նրա նկատմամբ: «Աթլետիկոն» իր հերթին տպավորված է Քրիսի խաղաոճով և պատրաստ է նրան ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի մեջ:
Բայց ոչ միայն իսպանական ակումբն է հետաքրքրված երիտասարդ նորվեգացի պաշտպանով։ Իտալական «Միլանը» ևս մտադիր է ձեռք բերել «Ռոսոններիեների» ղեկավարությունն ու մարզչական շտաբը տպավորված են 21-ամյա ֆուտբոլիստի խաղով և պատրաստ են գործարքը կատարել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Նախկինում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ «Սելթիկը» պատրաստ է վաճառել Այերային 20 միլիոն ֆունտով: