Իտալական «Միլանը» մտադիր է ձեռք բերել «Սելթիկի» պաշտպան Քրիստոֆեր Այերին: Այս մասին տեղեկացնում է Calciomercato-ն:
Աղբյուրի համաձայն, «Ռոսոններիեների» ղեկավարությունն ու մարզչական շտաբը տպավորված են 21-ամյա ֆուտբոլիստի խաղով և պատրաստ են գործարքը կատարել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ընթացիկ մրցաշրջանում Այերը մասնակցել է 49 հանդիպման և դարձել է 4 գոլի հեղինակ: