Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նախօրեին 55-րդ հեթ-տրիկը ձևակերպեց կարիերայում:
Հիշեցնենք, որ 34-ամյա ֆուտբոլիստը Եվրո-2020-ի ընտրական խաղում երեք գոլ է խփել Լիտվայի դարպասը:
Ինչպես հաղորդում է ESPN-ը, ասօրվա դրությամբ Ռոնալդուն «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիից առաջ է հեթ-տրիկների քանակով՝ 55-52:
Կարիերայի ընթացքում Ռոնալդուն 46 հեթ-տրիկ է կատարել ակումբային մակարդակով և 9-ը՝ ազգային թիմի կազմում, Մեսսին այդ ցուցանիշով ունի 46+6 հարաբերակցություն: