«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դուբլի հեղինակ դարձավ Ա Սերիայի 34-րդ տուրի «Լացիոյի» դեմ խաղում: Հանդիպումը կայացավ Թուրինում հուլիսի 20-ին և ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ տանտերերի:
35-ամյա պորտուգալացին խփել է 733-րդ և 734-րդ գոլերը իր կարիերայում: Դրա շնորհիվ նա հավասարվել է բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոմարիոյին պաշտոնական խաղերում խփած գոլերի քանակով: Այդ մասին հայտնում է beIN Sports-ի թղթակից Տանկրեդի Պալմերին։
Այժմ Ռոնալդուն կիսում է 2-րդ տեղը բրազիլացու հետ՝ զիջելով միայն Պելեին (767):
All-time ranking of most officials goals scored ever
— Tancredi Palmeri (@tancredipalmeri) July 20, 2020
1. Pelé 767
2. Romário 734
3. Cristiano Ronaldo 734
4. Gerd Mueller 720
5. Messi 716
6. Puskas 706
7. Bican 636
8. Eusébio 615
9. Deak 558
10. Friedenreich 554
11. Ibrahimovic 542
12. Zico 525
13. Di Stefano 516