Ա Սերիայի 29-րդ տուրի շրջանակում «Ջենոան» ընդունեց «Յուվենտուսին» (1-3):
Բոլոր գնդակներն էլ խփվեցին երկրորդ խաղակեսում:
Նախ, 50 և 57-րդ րոպեներին գոլի հեղինակներ դարձան ՝ Պաուլո Դիբալան և Կրիշտիանու Ռոնալդուն:
Ապա, 76-րդ րոպեին երրորդ գոլը հեղինակեց Դուգլաս Կոստան:
Տանտերերին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը:
Այսպիսով, Սարիի գլխավորած թիմը վաստակեց 72 միավոր և շարունակում է գլխավորել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը: «Ջենոան» իր ակտիվում ունի 26 միավոր և զբաղեցնում է 16-րդ դիրքը: