«Յուվենտուսի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչիին նկատել են Մանչեսթերում։ Նրա ժամանումը կապում են «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հնարավոր տեղափոխության հետ, փոխանցում է talkSport-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչը որոշել է ձմռանը տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Պարատիչի այցը կապված է նաև անգլիական ակումբի կիսապաշտպանի ՝ թուրինյան ակումբ հնարավոր տեղափոխության հետ։ Ֆաբիո Պարատիչին մտադիր է իրականացնել ցանկացած գործարք՝ ներառելով Պոլ Պոգբային։
Պոլ Պոգբան արդեն հանդես է եկել իտալական ակումբում 2012-ից մինչև 2016 թվականը, որտեղ դարձել է համաշխարհային ֆուտբոլի գլխավոր կիսապաշտպաններից մեկը՝ Անդրեա Պիռլոյի հետ խաղալով: