«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռոյ Քինը կարծում է, որ ՄՅՈւ-ն զիջում է ԱՊԼ-ում իր մրցակիցներին, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Նրանց ցուցադրած խաղն ապացուցում է, որ ՄՅՈւ-ն զիջում է լիգայի թոփ ակումբներին:
Պոգբայի և Ռեշֆորդի բացակայությունն էլ է ազդում նրանց խաղի վրա, բայց այս թիմը չեմպիոնական չէ:
ՄՅՈւ-ն դադարել է թոփ ակումբ լինելուց: Իհարկե, վիճակն այնքան վատ չէ, որքան ամիսներ առաջ:
Միգուցե, 1-2 բարձրակարգ նորեկ ձեռք բերելուց հետո, Սուլշերին կհաջողվի նոր շունչ հաղորդել իմ սիրելի ակումբին»,- ասել է Քինը: