«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է ՉԼ եզրափակչում ՊՍԺ-ի դեմ վաղը կայանալիք խաղի սպասելիքներից։
«Պատրաստվում ենք մեր լավագույն խաղն անցկացնել, խաղալ մեր լավագույն ֆուտբոլը։ Միայն այն դեպքում, եթե կարողանանք անել դա, եթե 100%-ով խաղանք, կհաջողվի հաղթել այդ հանդիպումը։
Նրանք ՉԼ-ում ընդամենը 5 գոլ են բաց թողել, մրցաշարի մասնակիցներից բոլորից քիչ։ Դա նշանակում է, որ նրանց պաշտպանությունն աշխատում է այնպես, ինչպես հարձակումը։
Մենք խաղի պլան ունենք, հույս ունեմ, որ կկարողանանք այն իրականացնել»,- Ֆլիկի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։