Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը պատմել է երկրպագուների աջակցությունից ստացած տպավորությունների ու իսպանացի Ռաֆաել Նադալի խորհուրդների մասին, որոնք օգնեցին իրեն 6:7 (5:7), 7:5, [10:7] հաշվով կամային հաղթանակ տանել Նիկ Կիրիոսի նկատմամբ Լեյվերի Գավաթի խաղում:
«Նադալը փրկեց ինձ: Եթե ես ավելի շուտ ավարտած լինեի կարիերաս, հիմա դա ինձ հետ չէր պատահի:
Չեմ հերքի, խաղի ժամանակ փշաքաղվում էի: Պարզապես շատ ուրախ եմ, որ նման զգացումներ եմ ապրում իմ երկրում», – շվեյցարացու խոսքերն է մեջբերել Tennis World USA-ն:
Նադալն ու Ֆեդերերը պետք է զուգախաղ անցկացնեին խաղային երրորդ օրը, սակայն իսպանացին դաստակի վնասվածքի պատճառով չի կարող խաղալ: Նրան փոխարինելու է Ստեֆանոս Ցիցիպասը: