«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը խոստովանել է, որ 2016 թվականին կարող էր դառնալ Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ։
«Ամեն ինչ այլ կերպ կլիներ, եթե «Լեսթերի» հետ չեմպիոնական մրցաշրջանից հետո ես տեղափոխվեի թոփ ակումբ։ Ես հասկանում եմ, որ 2 տարի կորցրել եմ ամենաբարձր մակարդակով։ Ես կորցրել եմ 2 տարի։
Փոխանակ 27 տարեկանում «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու, ես կարող էի այնտեղ հայտնվել 24-25 տարեկանում։ «Լեսթերն» արգելափակել էր իմ տրանսֆերը։ Նրանք ինձ ասացին. «Դու չես հեռանալո՛ւ։ Դու չես հեռանալո՛ւ»։ Իմ գործակալը խոսել էր Վենգերի հետ, որն իսկապես ուզում էր ինձ տեսնել թիմում։ Իմ տեղափոխությունն «Արսենալ» գրեթե ձևակերպված էր 2016-ի ամռանը։ Ես շատ հիասթափված էի», — Մահրեզի խոսքերն է մեջբերել France Football-ը։
28-ամյա ալժիրցին «Մանչեսթեր Սիթիի» կազմը համալրել է 2018-ի ամռանը։ Նրա տրանսֆերի համար «քաղաքայինները» «Լեսթերին» մոտ 68 միլիոն եվրո վճարեցին։