«Լիվերպուլը» մոտ է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի տրանսֆերը ձեռք բերելուն:
Անգլիական լրատվամիջոցների հաղորդմամբ, կողմերը գրեթե համաձայնեցրել են 4 տարվա պայմանագիր: Տիագոն խաղընկերներից ոմանց զգուշացրել է իր հեռանալու մասին, նաև, տուն է գնել Անգլիայում:
Հաղորդվում է, որ կողմերը տրանսֆերի ձևակերպման վերջին փուլում են, իսկ տրանսֆերային արժեքը գնահատվում է 30-40 մլն եվրո:
Տիագոյի գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2021 թ.:
Բունդեսլիգայի ավարտված առաջնությունում անցկացրած 24 խաղում իսպանացին դարձել է 3 գոլի հեղինակ: