«Բարսելոնայի» իսպանացի նախկին կիսապաշտպան Տիագո Ալկանտարան միացել է «կապտանռնագույնների» մարզչական շտաբին։ Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
Տիագոն հիմնականում կզբաղվի թիմի հետ մարտավարական աշխատանքով, ինչպես նաև մարզումների նախապատրաստմամբ։

Հիշեցնենք, որ Տիագո Ալկանտարան, որն ավարտեց իր պրոֆեսիոնալ կարիերան 2024 թվականի ամռանը, արդեն ժամանակավորապես «Բարսելոնայի» մարզչական շտաբի անդամ եղել է, սակայն տեխնիկական օգնականի պաշտոնը լքել էր անցյալ տարվա օգոստոսին։
Տիագո Ալկանտարան «Բարսելոնայի» սան է։ Նա խաղացել է հիմնական թիմում 2011-ից 2013 թվականներին, որից հետո տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա»։ Իսպանիայի հավաքականի նախկին խաղացողն իր ֆուտբոլային կարիերան ավարտել է անգլիական «Լիվերպուլում»։



























































