«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է իր մարզչական շտաբին Տիագո Ալկանտարայի միանալու որոշման մասին։
«Ես շատ ուրախ եմ, որ Տիագոն վերադարձել է։ Ամբողջ թիմը և անձնակազմը նույնպես։ Նրան համոզելը հեշտ չէր․ նրա կինը՝ Ջուլիան, օգնեց մեզ այդ հարցում։ Նա մեծ փորձ ունի, որը կարող է փոխանցել երիտասարդ խաղացողներին։ Նա կարող է կարևոր մաս կազմել մեր հաջողություններում», – լրագրողների հետ զրույցում ասաց Ֆլիկը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի ամռանը Տիագոն արդեն եղել էր Հանս-Դիտեր Ֆլիկի մարզչական շտաբի անդամ, սակայն այդ համագործակցությունը տևեց ընդամենը մեկ ամիս։

























































