«Պարի Սեն Ժերմենի» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալը ուրախացրել է նաև «Ալֆա Տաուրիի» արշավորդ Պիեր Գասլիին:
Ֆորմուլա 1-ը լուսանկար է հրապարակել Twitter-ի էջում, որտեղ ֆրանսիացի արշավորդը ՊՍԺ-ի մարզաշապիկով է ու զվարճալի գրառում է կատարել:
«Փնտրում ենք տեղ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի հայտացուցակում, Պիեր Գասլի՞»,-ասված է զվարճալի գրառման մեջ:
Looking for a place in the @ChampionsLeague semi-finals squad, @PierreGASLY? 😉#F1 @PSG_English pic.twitter.com/ergtTjKKsB
— Formula 1 (@F1) August 13, 2020
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն 2-1 հաշվով «Ատալանտային» հաղթելուց հետո 25 տարվա դադարից հետո դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: