Պաշտպան Կոնստանտինոս Ցիմիկասը կիսվել է «Լիվերպուլ» տեղափոխվելու իր տպավորություններով:
«Ես շատ ուրախ եմ, շատ հպարտ եմ, որ այստեղ եմ: Ինձ համար «Լիվերպուլը» աշխարհի ամենամեծ ակումբն է: Այստեղ լինելը մեծ պատիվ է, ես ամեն ինչ կանեմ ակումբի համար:
Ի սկզբանե ես չէի հավատում այս տրանսֆերին: Այնուամենայնիվ, ես շատ ուրախ եմ, որ եկել եմ այստեղ և կխաղամ այս թիմի կազմում:
Եղբայրս «Լիվերպուլի» երկրպագու է, և նա ինձ դրդեց տեղափոխվել «Լիվերպուլ»: Մանուկ հասակում ես «Լիվերպուլի» երկրպագու էի: Իմ ամբողջ ընտանիքը ուրախ է այս տեղափոխության համար», — մեջբերում է Ցիմիկասին «Լիվերպուլի» պաշտոնական կայքը: