Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ-Արմենիա» — «Օմոնիա» հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին, ժամը 19:00-ին՝ ՀՖՖ Ակադեմիա մարզադաշտում: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային», որպես մրցակից, բաժին հասավ Կիպրոսի չեմպիոն «Օմոնիան»:
Այսօր կայացավ նաև Եվրոպայի լիգայի 2020/21 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի փոխչեմպիոն և գավաթակիր «Նոային» բաժին է հասել ղազախական «Կայրաթը»: Հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին՝ Ալմա-Աթայում: Հիշեցնենք, որ հայտնի են նաև «Շիրակի» և «Ալաշկերտի» մրցակիցները: