Անգլիական «Էվերթոնը» ցանկանում է ձեռք բերել «Ատլետիկոյի» կիսապաշտպան Տոմա Լեմարին: Այս մասին տեղեկացնում է Le 10 Sport-ը:
Աղբյուրի համաձայն, «Ատլետիկոն» պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գոհ չէ նրանից:
Լեմարի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո: