UFC-ի նախագահ Դեն Ուայթը հայտարարել է, որ ոչինչ չի խանգարում թեթև քաշային կարգում գործող չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի և ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնի մենամարտը կազմակերպմանը: Նուրմագոմեդովի և Ֆերգյուսոնի մենամարտը մեկ անգամ չէ, որ ձախողվել է նախորդ տարիներին։
<Ոչինչ այլևս չի խանգարում այդ մարտի անցկացմանը։ Մենք պատրաստվում ենք կազմակերպել այն և դա տեղի կունենա>, — Ուայթի խոսքը մեջբերում է BJPenn.com-ը։
Ուայթին հարցրել են, թե կարելի՞ է ակնկալել, որ Խաբիբի և Տոնիի մենամարտը կկայանա 2020 թվականի առաջին երեք ամիսներին:
«Այո», — պատասխանել է նա:
31-ամյա Նուրմագոմեդովը խառը մենամարտերում 28 հաղթանակ է տարել: 35-ամյա Ֆերգյուսոնն անցկացրել է 28 մենամարտ՝ տանելով 25 հաղթանակ և կրելով երեք պարտություն: