UFC-ի մարտիկ Նեյթ Դիասը պատմել է կոնֆլիկտի մասին, որը տեղի է ունեցել նրա և թեթեւ քաշային կարգում ներկայիս գործող չեմպիոն ԽՀաբիբ Նուրմագոմեդովի միջև 2015 թվականին: Այդ ժամանակ ամերիկացին ապտակ հասցրեց Խաբիբին և կոնֆլիկտի մեջ մտավ ռուս մարզիկի թիմի հետ։
«Ես այն տեսակը չեմ, որը սկսում է թունավորել և կռիվ սարքել։ Երբ այդ ամենը տեղի ունեցավ, ես ուղղակի կանգնած էի և հետևում էի ընկերոջս մենամարտին։ Նրանք խմբակային լուսանկար էին անում և ծիծաղում ինձ վրա։ Այդ ժամանակ ես նրան ապտակ տվեցի, որ ծիծաղելի դառնա ինձ համար։ Բայց նա ոչինչ չարեց:
Այն ժամանակ ես զայրանում էի, ես չպետք է այդպես վարվեի, դա հիմարություն էր, բայց նա ծաղրում էր ինձ», — Դիազի խոսքը մեջբերում է BJPenn-ը ։