Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Լուի Սահան կարծում է, որ «կարմիր սատանաները» զիջել են իրենց դիրքերը, հաղորդում է The Sun-ը:
«Այս ակումբը միշտ եղել է հաղթողների շարքում և պայքարել է բոլոր տիտղոսների համար: Այստեղ խաղացել են բարձրակարգ կատարողներ, որոնք կառուցել են թիմի խաղը:
Այժմ, իրավիճակը լիովին այլ է: «Յունայթեդում» հիմա էլ կան տաղանդավոր տղաներ, բայց նրանք չեն կարողանում օգտագործել իրենց ներուժը:
Միգուցե, Ալեքս Ֆերգյուսոնը կկարողանար շտկել իրավիճակը: Ֆերգյուսոնը երիտասարդ չէ, բայց կարծում եմ ՝ նա է «Յունայթեդի» վերջին հույսը»,-ասել է Սահան:
Հիշեցնենք, որ «Կարմիր սատանաները» Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում վաստակել է 45 միավոր և զբաղեցնում է աղյուսակի 5-րդ հորիզոնականը: