ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը տեղեկացնում է, որ հաստատվել են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ մրցափուլի և VBET գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի խաղացանկերը:
Բարձրագույն խմբի 25-րդ տուրը կմեկնարկի հունիսի 27-ին՝ «Արարատ»- «Շիրակ» հանդիպումով։ Իսկ մինչ այդ՝ հունիսի 24-ին, տեղի կունենան VBET գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Գանձասար-Կապան»-«Արարատ-Արմենիա» և «Նոա»- «Ուրարտու» հանդիպումները։
