Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 27-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել է «Վոլֆսբուրգին»։
Լյուսիեն Ֆավրի գլխավորած թիմը Ռաֆայել Գերեյրոյի և Աշրաֆ Հակիմիի գոլերի շնորհիվ 2-0 հաշվով հաղթեց մրցակցին։
Այս արդյունքից հետո «Բորուսիան» միավորների քանակը հասցնում է 57-ի ու շարունակում է մնալ երկրորդ տեղում։
Զուգահեռաբար «Բորուսիա» Մյունխենգլադբախը ընդունել էր Լեվերկուզենի «Բայերին»։ Հյուրերը 3-1 հաշվով առավելության հասան Մյունխենգլադբախցիների նկատմամբ։ Դուբլ գրանցեց Կայ Հավերտցը, մեկ անգամ աչքի ընկավ Սվեն Բենդերը։ Տանտերերի միակ գնդակը խփեց Մարկուս Թյուրամը։
Այլ արդյունքներ
«Ֆրայբուրգ» 0-1 «Վերդեր»
«Պադերբորն» 1-1 «Հոֆենհայմ»