6.06.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Նա ամենատաղանդավոր խաղացողն է, որին ես տեսել եմ Մոնակոյում. Մբապե

    Transfermarkt-ը հրապարակել է Լա լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը

    Մեսսիից հետո նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Նեստա

    Դա ֆուտբոլ չխաղացած մարդու կարծիք է. Մբապեն մանրամասն համեմատել է Մեսսիին և Ռոնալդուին

    Եվրոպական երկու ակումբների սկաուտներ Հայաստանի հավաքականի առաջիկա խաղում կհետևեն Սպերցյանին

    Վերջին երեք մունդիալների հաղթողներին ճիշտ կռահած գերմանացին նշել է ԱԱ-2026-ի հաղթողին

    CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 82?

    ՊՍԺ-ն վերջնական որոշում է կայացրել Վիտինյայի և Նևեշի ապագայի հարցում

    Նա հրեշ է և մի օր անպայման կնվաճի Ոսկե գնդակը. Ռոդրի

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Լեգենդների ձեռքից՝ լեգենդի կարգավիճակ. ով է ճանաչվել Laureus-ի վարկածով տարվա մարզիկ

      Մադրիդի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

      Հայտնի են Laureus-2026-ի Տարվա լավագույն մարզիկ կոչման հավակնորդները

      Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP-ի դասակարգման աղյուսակում

      Ավանեսյանը առաջադիմել է դասակարգման աղյուսակում․ WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը

      Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունում

      Ալկարասը հաղթեց Ջոկովիչին և կարիերայում առաջին անգամ նվաճեց Australian Open-ի տիտղոսը

      Սպերցյանը նշել է՝ ում է երկրպագելու Australian Open-ի եզրափակիչում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Բացարձակ գերիշխանություն. UWW-ն 16-ամյա Ջանես Նազարյանին ճանաչել է աշխարհի ամսվա լավագույն ըմբիշ

        🎥 Շահեն Մարտիրոսյանը եզրափակիչում 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի Մ-15 չեմպիոն

        Ըմբշամարտի Մ-15 ԵԱ․ Հայաստանի հավաքականների կազմերը

        🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Սուրեն Իշխանյանը՝ Եվրոպայի չեմպիոն

        🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

        Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Հայաստանի ազատ ոճայիններն այսօր սկսում են պայքարը. ովքեր են մրցակիցները

        Արսեն Հարությունյանը RAF լիգայում նորամուտը կնշի Օլիմպիական խաղերի չեմպիոնի դեմ գոտեմարտով

        🎥 Հայ ըմբիշների տպավորիչ ելույթները Մ-17 Եվրոպայի առաջնությունում. 1 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ և ևս 2 եզրափակիչ

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

          Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

          Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

          Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

          Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ հայ մարմնամարզիկները ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Օսիյեկում

          Փայլուն մեկնարկ Օսիյեկում. Հայաստանի բոլոր չորս մարմնամարզիկները մեդալների համար կպայքարեն եզրափակիչում

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Նա ամենատաղանդավոր խաղացողն է, որին ես տեսել եմ Մոնակոյում. Մբապե

            Transfermarkt-ը հրապարակել է Լա լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը

            Մեսսիից հետո նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Նեստա

            Դա ֆուտբոլ չխաղացած մարդու կարծիք է. Մբապեն մանրամասն համեմատել է Մեսսիին և Ռոնալդուին

            Եվրոպական երկու ակումբների սկաուտներ Հայաստանի հավաքականի առաջիկա խաղում կհետևեն Սպերցյանին

            Վերջին երեք մունդիալների հաղթողներին ճիշտ կռահած գերմանացին նշել է ԱԱ-2026-ի հաղթողին

            CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 82?

            ՊՍԺ-ն վերջնական որոշում է կայացրել Վիտինյայի և Նևեշի ապագայի հարցում

            Նա հրեշ է և մի օր անպայման կնվաճի Ոսկե գնդակը. Ռոդրի

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Լեգենդների ձեռքից՝ լեգենդի կարգավիճակ. ով է ճանաչվել Laureus-ի վարկածով տարվա մարզիկ

              Մադրիդի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

              Հայտնի են Laureus-2026-ի Տարվա լավագույն մարզիկ կոչման հավակնորդները

              Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP-ի դասակարգման աղյուսակում

              Ավանեսյանը առաջադիմել է դասակարգման աղյուսակում․ WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը

              Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունում

              Ալկարասը հաղթեց Ջոկովիչին և կարիերայում առաջին անգամ նվաճեց Australian Open-ի տիտղոսը

              Սպերցյանը նշել է՝ ում է երկրպագելու Australian Open-ի եզրափակիչում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Բացարձակ գերիշխանություն. UWW-ն 16-ամյա Ջանես Նազարյանին ճանաչել է աշխարհի ամսվա լավագույն ըմբիշ

                🎥 Շահեն Մարտիրոսյանը եզրափակիչում 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի Մ-15 չեմպիոն

                Ըմբշամարտի Մ-15 ԵԱ․ Հայաստանի հավաքականների կազմերը

                🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Սուրեն Իշխանյանը՝ Եվրոպայի չեմպիոն

                🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

                Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Հայաստանի ազատ ոճայիններն այսօր սկսում են պայքարը. ովքեր են մրցակիցները

                Արսեն Հարությունյանը RAF լիգայում նորամուտը կնշի Օլիմպիական խաղերի չեմպիոնի դեմ գոտեմարտով

                🎥 Հայ ըմբիշների տպավորիչ ելույթները Մ-17 Եվրոպայի առաջնությունում. 1 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ և ևս 2 եզրափակիչ

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

                  Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

                  Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

                  Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

                  Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ հայ մարմնամարզիկները ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Օսիյեկում

                  Փայլուն մեկնարկ Օսիյեկում. Հայաստանի բոլոր չորս մարմնամարզիկները մեդալների համար կպայքարեն եզրափակիչում

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Վահագն Այվազյան. Միգուցե, ծեծված խոսքեր են, բայց հոգով ու սրտով հավաքականում խաղալու մեծ ցանկություն ունեմ

                  ArmSport-ի դիտակետում, Բարձրագույն խումբ, ՖՈՒՏԲՈԼ
                  20.05.20 / 15:57
                  0

                  Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը վերադառնում է: Armsport-ը շարունակում է զրուցել Բարձրագույն խմբի ակումբների մարզիչների և խաղացողների հետ՝ փորձելով պատկերացում կազմել նրանց մարզավիճակի ու առաջնության մնացած հատվածի հնարավոր զարգացումների մասին: Այս անգամ զրուցել ենք «Ուրարտուի» առաջատարներից Վահագն Այվազյանի հետ, որը վերջերս հայտնվել էր տարօրինակ իրավիճակում: Խաղացողը համալրել էր «Լոռիի» շարքերը, սակայն ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն՝ ֆուտբոլիստը մեկ մրցաշրջանի ընթացքում կարող է խաղալ առավելագույնը 2 ակումբում, իսկ «Լոռին» մեկ մրցաշրջանի ընթացքում Վահագնի 3-րդ ակումբն էր:

                  -Վահագն սկսենք մի տարօրինակ ու ինչ-որ տեղ տհաճ միջադեպից, որում հայտնվել էիր դու: Ինչպե՞ս եղավ, որ նման բացթողում թույլ տվեցիք: Գործարքն իրականացնող գործակալները չէին ֆիքսել, որ այս մրցաշրջանում այլևս չես կարող խաղալ «Լոռիի» կազմում:

                  -Անկեղծ ասած, և՛ Օմանի «Ալ Նասրում» գործակալ կար, և՛ այստեղ, որոնք չէին նկատել ու զգուշացրել: «Ալ Նասրից» վերադառնալուց հետո առաջարկ եղավ Վանաձորի «Լոռիից»: Կայքերից մեկը գրեց, որ Վահագն Այվազյանը չի կարող խաղալ «Լոռիի» կազմում այս մրցաշրջանում, քանի որ մեկ մրցաշրջանի ընթացքում չի կարող 3 թիմ փոխել: Հետաքրքրվեցինք, պարզ դարձավ, որ, իրոք, չեմ կարող խաղալ «Լոռիի» կազմում. եթե ցանկանում էի անգործ չնստել մի քանի ամիս, պետք է խաղայի «Ալ Նասրում» կամ «Ուրարտուում»: Բնականաբար դիմեցինք «Ուրարտուին» ու շատ շնորհակալ եմ 2 թիմին էլ, որ խոչընդոտներ չառաջացրին «Ուրարտու» վերադառնալու հետ կապված:

                  -Կա՞ պայմանավորվածություն, ըստ որի, եկող մրցաշրջանում խաղաս «Լոռիում»:

                  -Եթե անկեղծ լինեմ, տեղյակ չեմ՝ ակումբների միջև պայմանավորվածություն կա, թե ոչ, բայց կորոնավիրուսն ամեն ինչ խառնել է իրար ու այս պահին, առավել ևս, հստակ ոչինչ չեմ կարող ասել:

                  -Անցնենք կորոնավիրուսի համավարակի առաջացրած դժվարություններին:

                  -Վատ է, որ 2 ամիս գործնականում զրկվեցինք մարզվելու և խաղալու հնարավորությունից: Ճիշտ է, մենք անհատական ծրագրեր ստանում ու մարզվում էինք, ինչպես իսկական պրոֆեսիոնալներ, բայց թիմային մարզումների որակն ու արդյունքը այլ է: Նախապատրաստական շրջանը սկսել ենք ապրիլի 23-ից, ամեն ինչ իր հունով ընթանում է, բայց կարծում եմ, որ նախապատրաստական շրջանի համար հատկացված ժամանակը այնքան էլ շատ չէր: Այդ բացը լրացնելու լավ միջոց էր ընկերական հանդիպումների շարքը՝ հասկանալու այս պահին եղած խնդիրները:

                  -Ինքդ քաշի խնդիր ունեցե՞լ ես թիմային մարզումների վերադառնալու պահին:

                  -Միշտ պահել եմ քաշս, որպես այդպիսին, քաշի խնդիր չեմ ունեցել: 1 կգ-ի տատանում եղել է, որը նորմալ է ֆուտբոլիստի մոտ:

                  -Իսկ կարանտինային շրջանն ինչպե՞ս անցկացրեցիր: Ինչո՞վ էիր զբաղվում:

                  -Տանը եղած ժամանակ ֆիլմեր ու սերիալներ եմ շատ նայել: Շատ ժամանակ երեխայիս հետ եմ անցկացրել, բայց այնպես չէ, որ անընդհատ տանն եմ եղել: Միշտ գնում էի մոտակա այգիներ ու մարզվում՝ փորձելով ինչ-որ կերպ պահպանել մարզավիճակս:

                  -Ալեքսանդր Գրիգորյանն այս պահին Հայաստանում չէ: Ի՞նչ ազդեցություն ունի գլխավոր մարզչի բացակայությունը:

                  -Գրիգորյանի բացակայությունը զգացվում է: Ճիշտ է, նա իր ցուցումներով փորձում է հեռակա կերպով օգնել, բայց իր ֆիզիկական ներկայությունը ևս շատ կարևոր է թիմի համար: Մենք՝ ֆուտբոլիստներս, իր հետ կապի մեջ ենք: Պետք եղած ժամանակ մենք էլ ենք կապ հաստատում իր հետ ու զրուցում, խորհրդակցում:

                  -Կա՞ն էլի խաղացողներ, որ այս պահին թիմի հետ չեն:

                  -Այո, կա մի քանի խաղացող, որ այս պահին դրսում է, բայց ակումբն ամեն ինչ անում է, որ նրանք հնարավորինս շուտ միանան թիմին:

                  -Վահագն, փորձիր համեմատել «Ուրարտուն» ու «Ալ Նասրը»:

                  -«Ալ Նասրի» ու «Ուրարտուի» միջև տարբերություն կա ու այն շատ մեծ է: Երևանյան թիմն ունի շատ ուժեղ մարզաբազա, լավ պայմաններ, որը «Ալ Նասրում» կաղում էր, քանի որ այնտեղ շեշտը դրվում է արդյունքի վրա և ուշադրություն չեն դարձնում մանկապատանեկան ֆուտբոլին: Մեզ համար նորություն չէ, որ «Ուրարտուն» հզոր ենթակառուցվածքներ ունի: Նույնիսկ, ռուսական ուժեղ ակումբներ կան, որ նման ենթակառուցվածքներ չունեն:

                  -Այդ դեպքում, ինչու՞ ընտրեցիր Օմանում խաղալու տարբերակը:

                  -Դե 16-17 տարեկան հասակում նորամուտս նշեցի Բարձրագույն խմբում և մինչ «Ալ Նասր» տեղափոխվելս խաղացել եմ այստեղ: Պետք է անկեղծ լինեմ ու խոստովանեմ, որ առաջարկներ այդքան էլ շատ չեմ ունեցել: Չէի կարող ընտրել ակումբների միջև: Եղավ առաջարկ «Ալ Նասրից» ու հետաքրքրվեցի և իմացա, որ նախորդ տարի թիմը ներքին առաջնությունում երկրորդն է եղել: Թիմը սկսեց ինձ հետաքրքրել թե իր կայունությամբ, թե իր խաղով, և որոշեցի ուժերս փորձել դրսում, քանի որ շատ էի արդեն խաղացել Հայաստանի առաջնությունում: Ընտրեցի պայմանագրի «կես մրցաշրջան» տարբերակը, քանի որ երկրին ու առաջնությանը ծանոթ չէի: Խաղացի, պայմանագիրս ավարտվեց ու նպատակահարմար գտա վերադառնալ Հայաստան:

                  -Վերադառնանք Ձեր ասածին, որ «Ուրարտուն» հզոր ենթակառուցվածքներ ունի: Կարող ենք փաստել, որ պատանեկան հավաքականներում «Ուրարտուի» խաղացողները շատ են, սակայն նրանք հետագայում ինչ-որ ձևով կորչում են, երբ գործը հասնում է Ազգային հավաքական մուտք գործելուն: Դուռը թակում են, բայց չեն մտնում: Նախկին «Բանանցի» սաներից վերջին տարիներին հավաքականում խաղացել են Արմեն Մանուչարյանը, Պետրոս Ավետիսյանը, Վալտեր Պողոսյանը, Բենիկ Հովհաննիսյանը, Հենրի Ավագյանը, Հովհաննես Համբարձումյանը, Գագիկ Դաղբաշյանը: Այս կարճ շարքը ինչ-որ տեղ ավարտվում է: Ինչու՞:

                  -Կան ֆուտբոլիստներ, որոնք «Ուրարտուի» սաներ են, ինչպես նշեցիք, ու հավաքական են հրավիրվել՝ լինելով արդեն այլ ակումբի խաղացողներ, բայց նրանք նախկին «Բանանցի» սաներ են: Ես խորը չեմ կարող վերլուծել, թե որտեղ է թելը կտրվում, քանի որ մասնագետ չեմ, բայց մի բան կարող եմ ասել, որ մեր ղեկավարները հիմա մեծ աշխատանքներ են տանում, մեծ ցանկություն ունեն, դա փաստ է: Ես արդեն 7 տարի է այստեղ եմ ու շատ տաղանդավոր խաղացողների եմ տեսել, տեսնում եմ, որոնք կարող են հետագայում համալրել մեր ազգային հավաքականը: Պարզապես նրանց հետ ճիշտ աշխատանք է պետք տանել, որը հիմա կազմակերպում են մեր ղեկավարները:

                  Արդարության համար պետք է փաստենք, որ «Ուրարտուի» ներկայիս գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը երկրորդ թիմի լավագույններին առաջին թիմի մետ մարզվելու հնարավորություն է տվել ու շատ հնարավոր է, որ նրանց օգտագործի առաջիկա խաղերում:

                  -Անցնենք առաջնության թեմային: Գավաթի խաղարկության առաջին խաղում պարտվել եք, բայց առջևում կա պատասխան խաղ, իսկ առաջնությունում թիմի համար այլևս ինտրիգ չկա: Ի՞նչ մոտիվացիայով է «Ուրարտուն» դուրս գալու խաղադաշտ:

                  -Այո՛, դեռ պայքարելու ենք գավաթի խաղարկությունում: Ինչ վերաբերում է Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությանը, կարող եմ փաստել, որ մեր առջև դրված առաջադրանքները երբեք չեն փոխվում. ցանկացած պարագայում պայքարել հաղթանակի համար: Մոտիվացիան՝ մտնել խաղադաշտ, հաղթել ու ապացուցել, որ այս պահին մեր զբաղեցրած դիրքը չի արտացոլում այն ուժը, որն ունի «Ուրարտուն»: Վեցնյակում գտնվող թիմերից խաղ ունենք «Արարատի» հետ ու ամեն ինչ կանենք հաղթելու համար:

                  -Առաջնության ձևաչափը առաջնության կեսից փոփոխել ճի՞շտ կլիներ:

                  -Կարծում եմ, որ այս տարի 10 թիմով շատ հետաքրքիր առաջնություն կլիներ, եթե խաղայինք ավանդական ձևաչափով: Մեր առաջնություններում գրեթե միշտ ակնհայտ հետնապահներ չեն եղել, թիմերը շատ հավասար են եղել ու միշտ հավասար պայքար է եղել: Եթե նայենք մեր աչքերով, կցանկանայի վեցնյակը չլիներ ու պայքարը շարունակվեր, բայց օբյեկտիվորեն նրանք իրենց տեղը վաստակել են վեցնյակում:

                  -Վահագն, գաղտնիք չէ, որ «Ուրարտուում» վերջին շրջանում հիմնականում խաղում էիր եզրային պաշտպանի դիրքում, բայց ինչպես ժամանակակից եզրային պաշտպանները, դու շատ հաճախ ես միանում գրոհներին, եթե մարզչի կողմից կոնկրետ հրահանգ չի լինում: Ի վերջո, ո՞րն է ամենահոգեհարազատ ու հարմար խաղային դիրքը:

                  -Կարելի է ասել՝ ունիվերսալ խաղացող եմ դարձել: Սկսեմ մի փոքր ավելի վաղուց: Մ-19 տարեկանների հավաքականում Սևադա Արզումանյանի գլխավորությամբ խաղացել եմ կենտրոնական հարձակվողի դիրքում: Հետո Արմեն Գլուլբուդյանցի, Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ խաղացել եմ եզրային կիսապաշտպանի դիրքում: «Ուրարտուում» ևս եզրային կիսապաշտպանի դիրքում եմ խաղացել, հետո սկսեցի աջ պաշտպանի դիրքում խաղալ ու ամրապնդվեցի այդ դիրքում: «Լոռիում» Դավիդ Կամպանյան ինձ տեսնում էր կենտրոնում՝ ենթահարձակվողի ու հենակետային կիսապաշտպանի դիրքում: Արդեն հիմա դժվարանում եմ կոնկրետ դիրք առանձնեցել: Մարզիչս որտեղ խաղալու հրահանգ տա, այդտեղ էլ կխաղամ: 

                  -Իսկ եթե, այնուամենայնիվ, փորձե՞նք: Վաղ տարիքում ո՞ր դիրքում էիր երազում խաղալ:

                  -Երևի, եզրային կիսապաշտպանի դիրքում: Երազած չէի ասի, բայց հոգեհարազատ դիրք է: «Ալ Նասրում» հենց այդ դիրքում եմ հիմնականում խաղացել ու վատ չի ստացվել. 12 խաղում խփել եմ 1 գոլ ու 5 գոլային փոխանցում կատարել:

                  -Վահագն, նախորդ տարի եկավ մի հատված, երբ բոլորը քեզ սպասում էին հավաքականում: Թվում էր, թե հասունացել է այդ պահը: Ի՞նչը խանգարեց, ըստ քեզ:

                  -Դա շատ ցավոտ թեմա է ինձ համար: Ազգային հավաքականում խաղալը բոլոր հայ ֆուտբոլիստների երազանքն է: Հնարավոր է՝ սա ծեծված խոսք է, բայց հոգով ու սրտով մեծ ցանկություն ունեմ այդ բարձր նշաձողին հասնելու: Ես ամեն օր փորձում եմ կատարելագործվել, որպեսզի արժանանամ հավաքականի մարզիչների ուշադրությանը: Չկա հատուկ մի բան՝ ասեմ, որ այս բանի համար ինձ չեն կանչում հավաքական: Ես խաղադաշտում ամեն ինչ տալիս եմ, որ հավաքականում խաղալու հնարավորություն ստանամ:

                  -Հավաքականը իսպանացի նոր գլխավոր մարզիչ ունի, որը հայտնի է եզրային պաշտպանների հետ աշխատելու առանձնահատուկ յուրահատկությամբ: Պատկերացնու՞մ ես նրա հետ քո աշխատանքը:

                  -Անվանի մարզչի գլխավորությամբ աշխատելը մեծ պատիվ կլինի: Պետք է պարզապես չկանգնել, չհանձնվել, անընդհատ աշխատել: Ես ամեն ինչ անելու եմ այդ բարձունքին հասնելու համար:

                  -ԵԼ-ի 2018-2019 թթ-ի մրցաշրջանում մրցեցիք բոսնիական «Սարաևոյի» հետ: Երևանյան խաղում մեկ անգամ տուգանայինից կատարած հարվածով գոլ խփեցիր, մեկ անգամ էլ տուգանայինից կատարած հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Բոսնիացի մեկնաբանն էր արդեն քեզ մեծարում: Ինչ-որ արձագանքներ եղա՞ն խաղից հետո:

                  -Իրենց մարզիչն էր գովեստի խոսքեր ասել իմ հասցեին: Անցավ մի քանի ամիս, իմացա, որ խոսել են իմ մասին, բայց կոնկրետ առաջարկ չի եղել:

                  Զրույցը եզրափակենք մի քանի հարցով, որը շատերին կհետաքրքրի.

                  -Պատմության լավագույն խաղացողը.

                  -Շատ դժվար է նշել մեկին: Երևի ընտրեմ այն խաղացողների շրջանակից, որոնց խաղին հետևել եմ: Կընտրեմ Կրիշտիանու Ռոնալդուին ու Զինեդին Զիդանին:

                  -Պատմության լավագույն մարզիչը.

                  -Սըր Ալեքս Ֆերգյուսոն: Նա աներևակայելի էր.

                  -Դիտածդ խաղերից լավագույնը.

                  -2006 թ-ի ԱԱ եզրափակիչ՝ Իտալիա-Ֆրանսիա հանդիպումը (1-1,  11 մետր.՝ 5:3).

                  -Խաղ, որին կուզեիր մասնակցած լինեիր.

                  -2016 թ-ի ԵԱ եզրափակիչ՝ Պորտուգալիա-Ֆրանսիա խաղին (1-0)

                  -Երազանք, որը դեռ չի իրականացել.

                  -Դառնալ հավաքականում կարևոր դերակատարություն ունեցող ֆուտբոլիստ: Երազանքների կողմնակից չեմ: Դա իմ առջև սահմանված է որպես նպատակ:

                  Արմեն Գարամյան

                  Թեգեր: #ուրարտու#վահագն-այվազյան
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Մրցավարական աղմկոտ որոշումներ, չեմպիոնական պայքար, Միրանյան. ՀՊԼ 28-րդ տուրի հետքերով

                  15.04.24

                  Չեմպիոնության հարցն ավելի սրվեց, ԲԿՄԱ-ն միավոր վաստակեց. ՀՊԼ 26-րդ տուրի քրոնիկոնը

                  02.04.24

                  Նոան մոտենում է առաջատարին, Փյունիկը և Ուրարտուն ուշքի են գալիս. Ի՞նչով առանձնացավ ՀՊԼ 25-րդ տուրը

                  19.03.24

                  Հերոսի հիշատակը վառ. Կայացավ Սիմոն Իսրայելյանի ամենամյա հուշամրցաշարը

                  18.03.24

                  ԼՐԱՀՈՍ

                  Նա ամենատաղանդավոր խաղացողն է, որին ես տեսել եմ Մոնակոյում. Մբապե

                  00:30 / 06.06.26

                  Transfermarkt-ը հրապարակել է Լա լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը

                  00:15 / 06.06.26

                  Մեսսիից հետո նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Նեստա

                  23:40 / 05.06.26

                  Դա ֆուտբոլ չխաղացած մարդու կարծիք է. Մբապեն մանրամասն համեմատել է Մեսսիին և Ռոնալդուին

                  23:15 / 05.06.26

                  Եվրոպական երկու ակումբների սկաուտներ Հայաստանի հավաքականի առաջիկա խաղում կհետևեն Սպերցյանին

                  22:45 / 05.06.26

                  Վերջին երեք մունդիալների հաղթողներին ճիշտ կռահած գերմանացին նշել է ԱԱ-2026-ի հաղթողին

                  22:15 / 05.06.26

                  CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 82?

                  ՊՍԺ-ն վերջնական որոշում է կայացրել Վիտինյայի և Նևեշի ապագայի հարցում

                  21:45 / 05.06.26

                  Նա հրեշ է և մի օր անպայման կնվաճի Ոսկե գնդակը. Ռոդրի

                  21:15 / 05.06.26

                  ՄՅՈւ-ի նախկին խաղացողը խորհուրդ է տվել Սպերցյանին ապագա ակումբի ընտրության հարցում

                  20:40 / 05.06.26

                  ​🎥 Կանանց ԱԱ-2027. Հայաստանի հավաքականը տանը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ և կորցրեց խմբից դուրս գալու շանսերը

                  20:05 / 05.06.26

                  Պաշտոնական. Տոտենհեմը պայմանագիր է կնքել Լիվերպուլի նախկին աստղի հետ

                  19:14 / 05.06.26

                  Մարտական տրամադրվածություն և ծանոթ դեմքեր. Չանչարևիչի նախախաղային մեկնաբանությունը

                  19:04 / 05.06.26

                  Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

                  Ես կախարդական փայտիկ չունեմ. Եղիշե Մելիքյանը՝ հավաքականի խնդիրների, նորեկների շանսերի և սպասելիքների մասին

                  18:34 / 05.06.26

                  Հոր հետքերով. Ստանկովիչ կրտսերը վերադառնում է Ինտեր

                  18:31 / 05.06.26

                  Կխանգարի՞ արդյոք Գալիցկին Սպերցյանի արաբական տրանսֆերին. գործակալը նոր մանրամասներ է հայտնում

                  17:10 / 05.06.26

                  Աշխատավարձ վճարելու գումար չկար. Պերեսը հիշել է՝ ինչպես փրկեց Ռեալը

                  16:13 / 05.06.26

                  Նրան պետք է հետևեն Հայաստանի հավաքականում․ ռուս հայտնի մարզիչը՝ Սպերցյանի տրանսֆերի մասին

                  15:15 / 05.06.26

                  Նորամուծություն ԱԱ-2026-ում. ՖԻՖԱ-ն փոխում է նախախաղային արարողության կանոնները

                  14:15 / 05.06.26

                  Պերեսի գաղտնիքը ջրի երես դուրս եկավ. ով է Ռեալի ռեկորդային տրանսֆերի թիրախը

                  13:01 / 05.06.26

                  📷 Ինչո՞ւ էր Շերկին կքանստել նախագահի հետ լուսանկարվելիս. ֆուտբոլիստը բացել է փակագծերը

                  12:43 / 05.06.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Անգլիան կարող է 6-րդ մասնակիցն ունենալ ՉԼ-ում. հայտնի է՝ որ դեպքում

                  14:13 / 24,05,26

                  Կարդալ ավելին

                  Գրանդները՝ վտանգի գոտում. իրավիճակը Չեմպիոնների լիգայի վերջին տուրից առաջ

                  11:05 / 28,01,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  Կակայի նախկին կինը բացահայտել է իրականությունն ու հերքել ապահարզանի տարօրինակ պատճառի մասին լուրերը

                  17:25 / 29.05.26

                  Կարդալ ավելին

                  🎥 Կադրից դուրս. ինչպես Մեսսին, Ռոնալդուն ու Մբապեն դարձան LEGO-ի հերոսներ

                  14:20 / 21.05.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.