Մեկնարկել է արագ շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարը:
2-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պարտվեց աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին, իսկ 3-րդ տուրում ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ:
Հիշեցնենք, որ առաջին տուրում Արոնյանը հաղթել էր իրանցի Ալիռեզա Ֆիրուջային:
Այսօր տեղի կունենա ևս 1 տուր: Հայ գրոսմայստերի մրցակիցը կլնի չին Դին Լիրենը: