Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը մայիսի 19-ից հունիսի 3-ը կմասնակցի արագ շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարին:
Այս մրցաշարը Magnus Carlsen Chess Tour-ի երկրորդ փուլն է։ Առաջին փուլին Աոնյանը չի մասնակցել հայտնի պատճառներով։ Առաջին փուլի եզրափակչում աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը հաղթել էր ամերիկացի Հիկարու Նակամուրային։
Արոնյանից զատ մրցաշարին կմասնակցնեն նաև Մագնուս Կարլսենը, Դին Լիրենը, Յի Վեյը, Յու Յանջին, Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը, Դանիիլ Դուբովը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Ալիրեզա Ֆիրուջան և Յան-Կշիշտոֆ Դուդան։
Մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։ Մրցաշարի հաղթողը կստանա 45 հազար դոլար, եզրափակչի մասնակիցը՝ 27 հազար դոլար։