Հայաստանի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը կնոջ՝ Արիանա Կաոլիի ողբերգական մահից հետո առաջին գրառումն է արել Facebook-ի իր էջում՝ պատմելով առօրյայի մասին.
«Վերադառնում եմ աշխատանքի և կյանքին:
Ինչպես ձեզնից շատերը, ես էլ եմ վարժվում հեռավար եղանակով աշխատելուն: Իդեալական չէ, բայց շատ ժամանակ կարելի է խնայել:
Մյուս նորությունն այն է, որ ես վերջերս այնքան շատ եմ պատրասում, որ վերջապես սկսել եմ այնպիսի ուտեստներ պատրաստել, որոնք ենթակա են ուտելու:
Սովորականի պես ես երաժշտություն եմ լսում, վերաբացահայտել եմ որոշ արտիստների… դասական երաժշտությունում՝ Մարիա Գրինբերգ և Տատյանա Նիկոլայևա, ջազային վոկալում՝ Էնդի Բեյ»,- գրել է Արոնյանն ու նշել, որ օրերը հիմնականում Երևանում է անցկացնում, երբեմն էլ ընկերների հետ լինում է բնության գրկում:
Արոնյանն ընդգծում է՝ կարանտինի պայմաններում մարզվել չկարողանալը փոքր-ինչ զայրացնում է.