Երևանի «Ալաշկերտն» ու Առաջին խմբի ներկայացուցիչ «Լոկոմոտիվը» այսօր՝ մայիսի 18-ին, ընկերական խաղ են անցկացրել «Նաիրի» մարզադաշտում: Խաղն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 5-0 հաշվով:
Առաջին խաղակեսից հետո առջևում են եղել տանտերերը՝ 1-0 հաշվով: Մարմենտինի-Գալվաո-Գլիշիչ եռաքայլ կոմբինացիայի արդյունքում աչքի էր ընկել բոսնիացի հարձակվողը:
Երկրորդ խաղակեսում «Ալաշկերտը» ևս 4 գոլի առավելություն ստացավ՝ Տիագո Գալվաոյի (11մ), Էդգար Մանուչարյանի, Նիկիտա Տանկովի և Պապե Կամարայի գոլերի շնորհիվ։




























































