Վերսկսված Բունդեսլիգայի հերթական տուրից առաջ «Քյոլնն» ակցիա է կազմակերպել՝ խաղից առաջ տրիբունաների նստարաններին դնելով երկրպագուների փոխանցած մարզաշապիկները:
Խաղն անցնում է առանց հանդիսականների, սակայն տրիբունաներում առկա են մարզաշապիկներ, շարֆեր ու խաղալիքներ:
«Մենք հարցրեցինք, թե արդյոք չե՞ն ուզում երկրպագուներն իրենց հաջողակ շարֆերը փոխանցել մեզ՝ դրանք տրիբունաներում դնելու համար: Իհարկե, սա պարզապես սփոփանք է երկրպագուների բացակայության դիմաց»,- Թվիթերում գրառում է կատարել «Քյոլնը»:
