«Փյունիկի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերսկսմանը պատրաստվելու նպատակով մայիսի 16-ին «Փյունիկն» ընկերական խաղ կանցկացնի «Նոայի» հետ։
Խաղը տեղի կունենա ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում։ Խաղի սկիզբը՝ 12:00:
Խաղը կանցկացվի առանց հանդիսականների։
Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը վերսկսվելու է մայիսի 23-ին։