UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնության համար մենամարտը ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի և ամերիկացի Ջասթին Գեյջի միջև նախատեսված է ամռանը, MMAFighting-ի հետ զրույցում ասել է UFC-ի նախագահ Դեյն Ուայթը:
«Իմ ծրագրերի համաձայն, նրանք մենամարտելու են ամռանը: Հանդիպումը կկայանա Fight Island-ում, եթե աշխարհը չվերադառնա իր սովորական հունին ավելի արագ, քան ես սպասում եմ», — ասել է Ուայթը:
Ըստ նախնական ծրագրի՝ UFC 249 մրցաշարում Նուրմագոմեդովը պետք է հանդիպեր Թոնի Ֆերգյուսոնի հետ: Հանդիպումը նախատեսված էր ապրիլի 18-ին Նյու Յորքում: Մենամարտը հետաձգվել էր COVID-19 համաճարակի պատճառով:
Նուրմագոմեդովը վերադարձել էր Դաղստան, և համավարակի պայքարի դեմ երկրի իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցառումների պատճառով այլևս չէր կարող լքել Ռուսաստանը: Մայիսին UFC 249-ը կայացավ Ֆլորիդայում՝ Ջեքսոնվիլ քաղաքում, որտող Գեյջին մասնակցեց մրցաշարին Նուրմագոմեդովի փոխարեն: