Գերմանիայի Բունդեսլիգայի 2026/27 մրցաշրջանի 11-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0 խաղաց «Համբուրգի» հետ։
Մյունխենցիների համար խաղը լրջորեն բարդացավ առաջին խաղակեսի վերջնամասում․ 44-րդ րոպեին կիսապաշտպան Յոզուա Կիմիխն ուղիղ կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից՝ իր թիմին թողնելով թվային փոքրամասնության մեջ։
«Բավարիան» այս հանդիպմանը մոտեցել էր հարձակման գծի լուրջ կորուստներով․ վնասվածքների պատճառով խաղին չեն մասնակցել թիմի առաջատարներ Հարի Քեյնը և Մայքլ Օլիսեն։ Կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը խաղադաշտ է դուրս եկել միայն ընդմիջումից հետո։
Այս արդյունքից հետո «Բավարիան» 23 միավորով զբաղեցնում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ Մյունխենյան ակումբը 1 միավորով զիջում է առաջատար Դորտմունդի «Բորուսիային», որը նաև մեկ հանդիպում պակաս է անցկացրել։
«Համբուրգը» վաստակեց իր 13-րդ միավորը և ընթանում է 12-րդ տեղում։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․


























































