Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի հինգերորդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» արտագնա հանդիպում կանցկացնի ավստրիական «Զալցբուրգի» հետ։ Հանդիպումը կկայանա «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում։
Սպասվող դիմակայության նախօրեին ավստրիական ակումբի գերմանացի եզրային պաշտպան Ֆրանս Կրետցիգը կիսվել է առաջիկա հանդիպման վերաբերյալ իր սպասելիքներով․
«Մենք ցանկանում ենք տանը լավ խաղ ցուցադրել և ամեն գնով հաղթել։ Դրա համար պետք է առաջին իսկ րոպեից կենտրոնացված լինենք, ագրեսիվ պաշտպանվենք և արագ տեմպով անցնենք գրոհի»,- ասել է Կրետցիգը։
Հավելենք, որ լիգայի փուլի անցկացրած 4 տուրերից հետո «Զալցբուրգն» իր ակտիվում ունի 4 միավոր, իսկ Մանուել Տուլիպայի գլխավորած «Արարատ-Արմենիան» դեռևս միավոր չի վաստակել։
Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի հինգերորդ տուրի «Զալցբուրգ» — «Արարատ-Արմենիա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21։45-ին։



























































