Ֆրանսիական ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունել էր իտալական «Ռոմային»։ Հանդիպումն ավարտվել է մարտական ոչ-ոքիով՝ 2-2 հաշվով։
Խաղից հետո փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գովեստի խոսքեր է հնչեցրել հռոմեական թիմի հասցեին, որը կարիերայի ավելի վաղ փուլում մարզել է։ Իսպանացի մասնագետն այս դիմակայությունը նույնիսկ գնահատել է որպես ամենաբարդը մրցաշրջանի մեկնարկից ի վեր։
Այն հարցին, թե արդյոք սա ՊՍԺ-ի ամենածանր հանդիպումն էր ընթացիկ մրցաշրջանում, Էնրիկեն պատասխանել է.
«Անկասկած։ Եվ ոչ միայն Չեմպիոնների լիգայում, այլև եթե հաշվի առնենք ներքին առաջնությունը։ Ես գոհ եմ արդյունքից»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։
Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի հաջորդ տուրում ՊՍԺ-ն արտագնա հանդիպում կանցկացնի անգլիական «Ասթոն Վիլայի» հետ։ Խաղը կկայանա երեքշաբթի՝ դեկտեմբերի 8-ին։


























































