ՊՍԺ-ն վնասվածքների պատճառով հարձակման գծի երկու կարևոր ֆուտբոլիստներին՝ Դեսիրե Դուեին և Խվիչա Կվարացխելիային կորցնելուց հետո դիտարկում է տրանսֆերային շուկա դուրս գալու հնարավորությունը։
Փարիզյան ակումբի ուշադրության կենտրոնում է հայտնվել «Բրյուգեի» վինգեր Կառլոս Ֆորբսը։ Ինչպես հայտնում է Le Parisien-ը, 22-ամյա պորտուգալացին դիտարկվում է որպես վնասվածք ստացած ֆուտբոլիստներին փոխարինելու տարբերակ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆորբսի բազմակողմանիությունն ու մրցակցի պաշտպաններին անհատապես շրջանցելու կարողությունը գրավել են ՊՍԺ-ի ուշադրությունը։ Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Արսենալը»։
Ընթացիկ մրցաշրջանում Ֆորբսը «Բրյուգեի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 16 հանդիպումներում դարձել է 5 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։




























































