Անգլիական «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը կարծիք է հայտնել ընթացիկ մրցաշրջանում «կարմիրների» եզրային հարձակվող Բրեդլի Բարկոլայի ելույթների վերաբերյալ։
«Նա հիանալի ֆուտբոլիստ է։ Սակայն չեմ կարծում, որ երբևէ ռմբարկու կդառնա։ Կկարողանա՞ արդյոք բարելավել իր խաղը մրցակցի դարպասի մոտ. հնարավոր է՝ մի փոքր բարելավի։ Բայց մենք արդեն տեսնում ենք այն, ինչի համար նրան քննադատում էին ՊՍԺ-ում. նա գոլեր չի խփում»,- Կարագերի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։
Հավելենք, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի վինգերը «Լիվերպուլ» է տեղափոխվել այս տարվա ամռանը։ Անգլիական ակումբի մարզաշապիկով Բարկոլան բոլոր մրցաշարերում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։




























































