Ֆրանսիական ՊՍԺ-ն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը՝ եզրային հարձակվողներ Խվիչա Կվարացխելիայի և Դեզիրե Դուեի ծանր վնասվածքներից հետո։ Երկու ֆուտբոլիստների մոտ էլ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների պատռվածք, ինչի պատճառով նրանք երկար ժամանակով շարքից դուրս են մնացել։
Ինչպես հայտնում է ինսայդեր Էկրեմ Կոնուրը, փարիզյան ակումբի համար ձմռանն ամենանախընտրելի տարբերակներից մեկը գերմանական «Լայպցիգի» 21-ամյա նորվեգացի վինգեր Անտոնիո Նուսան է։ Ավելի վաղ հեռանկարային ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդ էր համարվում Լոնդոնի «Արսենալը»։ Transfermarkt պորտալը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Նուսան «ցուլերի» կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Աղբյուրի տեղեկություններով՝ ՊՍԺ-ն դիտարկում է նաև Դոնեցկի «Շախտյորի» 21-ամյա բրազիլացի եզրային հարձակվող Ալիսոն Սանտանայի հետ պայմանագիր կնքելու տարբերակը։
Հավելենք, որ Սանտանան «Շախտյոր» է տեղափոխվել 2025 թվականին բրազիլական «Ատլետիկո Մինեյրոյից», իսկ 2026 թվականին նորամուտն է նշել Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։
























































