Իտալիայի Սերիա Ա-ի 2026/27 թթ. մրցաշրջանի 12-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրոյում» խոշոր հաշվով առավելության հասավ «Ֆրոզինոնեի» նկատմամբ (5-1)։
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 4-րդ րոպեին՝ հյուրերի ֆուտբոլիստ Կալվանիի ինքնագոլի շնորհիվ (1-0)։ 19-րդ րոպեին Գոնսալու Ռամուշը կրկնապատկեց «ռոսոներիների» առավելությունը, սակայն 25-րդ րոպեին Մազինին կրճատեց հաշվի տարբերությունը՝ ձևակերպելով առաջին խաղակեսի վերջնական հաշիվը (2-1)։ Երկրորդ կեսում «Միլանը» լիովին տիրեց նախաձեռնությանը՝ 48-րդ րոպեին աչքի ընկավ Յաշարին, 60-րդ րոպեին Սիսեն հաշիվը դարձրեց խոշոր, իսկ 68-րդ րոպեին Քրիստիան Պուլիշիչը վերջակետ դրեց հանդիպմանը (5-1)։
Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակած միավորների քանակը հասցրեց 27-ի և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական, իսկ «Ֆրոզինոնեն» 20 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը։
Գոլերը` ԱՅՍՏԵՂ
Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․



























































