Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն կիսվել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի ապագայի ծրագրերով՝ Արգենտինա վերադառնալու մասին լուրերի ֆոնին։
«Ես, «Նյուելս Օլդ Բոյսի» նկատմամբ ողջ հարգանքով, ունեմ տեղեկատվություն, որ Մեսսիի նպատակն է մնալ «Ինտեր Մայամիում»։ Նա վայելում է իր ժամանակը «Ինտերում»։ Նա շատ երջանիկ է խաղադաշտից դուրս և սիրում է ակումբի նախագիծը։
Նա շատ երջանիկ է այս քաղաքում։ Մեսսիի ընտանիքը նույնպես շատ երջանիկ է Մայամիում։ Նրա ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը. այն ստորագրվել է մոտ մեկ տարի առաջ։ Լեո Մեսսին մտադիր է այն կատարել հաջորդ երկու տարիների ընթացքում։
Մեսսին կարող է նաև մտածել «Ինտերի» հետ պայմանագիրը 2028 թվականից հետո երկարաձգելու մասին։ Ակնհայտ է, որ դա կախված կլինի նրանից, թե ինչպես է նա իրեն կզգա առաջիկա տարիներին։ Բայց Մեսսին անպայման կմնա «Ինտեր Մայամիում» մինչև 2028 թվականը։ Նա չունի Արգենտինա վերադառնալու ծրագրեր», — ասել է Ռոմանոն DAZN Football-ին։
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Արգենտինայում լուրեր էին շրջանառվում, որ Լիոնել Մեսսին մտածում է «Նյուելս Օլդ Բոյս» վերադառնալու մասին։




























































