Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը Բուլղարիայում սկսեց պայքարը Եվրո-2027-ի որակավորման առաջին փուլում:
Մեկնարկային խաղում Արմեն Բարեղամյանի գլխավորած թիմը մրցեց Իռլանդիայի հասակակիցների հետ և պարտություն կրեց 0-11 հաշվով։
Իռլանդացիներն իրենց հարցերը լուծեցին դեռ առաջին խաղակեսում՝ դառնալով 9 գոլի հեղինակ, իսկ երկրորդ կեսում մրցակիցը հաշիվն ավելացրեց ևս 2-ով։ Ամբողջ հանդիպման ընթացքում հայ ֆուտբոլիստուհիները մրցակցի դարպասի ուղղությամբ կատարել են ընդամենը 2 հարված։
Որակավորման փուլի հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի հոկտեմբերի 10-ին՝ մրցելով տանտերերի՝ Բուլղարիայի Մ-19 հավաքականի հետ։ Նշենք, որ բուլղարացիներն էլ իրենց հերթին այս տուրում 0-1 հաշվով զիջել են Վրաստանին։



























































