«Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի իրավիճակը Պորտուգալիայի հավաքականում։
«Երբ մտածում եմ Ռոնալդուի մասին, նույնիսկ չեմ մտածում այդ իրավիճակի մասին։ Ռոնալդուն լեգենդ է, ուրիշ ասելիք չկա։ Այն, ինչ նա արել է ֆուտբոլի համար, անհավանական է:
Ես խոսում եմ միայն ֆուտբոլիստի մասին, նրա նվաճումների մասին։ Ռոնալդուի մեջ ինձ դուր է գալիս նրա բնավորությունը, ֆուտբոլով ապրելու և շնչելու ձևը, ֆուտբոլի հանդեպ նրա մոլուցքը, ռեկորդները, լավագույնը լինելու ձգտումը և ֆիզիկական պատրաստվածությունը, որն այժմ ավելի լավն է, քան կարիերայի սկզբում։ Դա անհավանական է։ Առանց այս մոլուցքի մենք չէինք ճանաչի այս ֆուտբոլիստին։ Մենք նրա հետ անհավանական պահեր ենք ապրել։
Ես անսահման հարգանք ունեմ Ռոնալդուի նկատմամբ, ինչպես Մեսսիի և բոլոր այն ֆուտբոլիստների նկատմամբ, ովքեր մնացել են գագաթնակետին», — ֆրանսիացու խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
«Ալ-Նասրի» հարձակվողը լքել է ազգային հավաքականը Դանիայի դեմ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղից առաջ՝ չնայած գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսի պնդումներին, որ որևէ կոնֆլիկտ չի եղել։
41-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն և նաև Ազգերի լիգայի հաղթող։


























































