Կազանի «Ռուբինը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ուգոչուկվու Իվուն, հայտարարեց «Ինտերի» նախկին հարձակվող Էդի Սալսեդոյի հետ պայմանագիր կնքելու մասին:
24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը: Իտալացին կազանյան թիմում կկրի 10 համարի մարզաշապիկը։
Սալսեդոն «Ինտերի» կազմում հանդես է եկել 2018-ից 2025 թվականներին։
24-ամյա հարձակվողի վերջին ակումբը հունական ՕՖԻ-ն էր, որը նա լքեց այս ամռանը: Անցյալ մրցաշրջանում իտալացի հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ խփելով 13 գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում:




























































