Իտալիայի Սերիա Ա-ի 2026/27 թթ. մրցաշրջանի 5-րդ տուրի կենտրոնական խաղում Հռոմի «Ռոման» «Օլիմպիկոյում» արդյունավետ ոչ-ոքի գրանցեց գործող չեմպիոն Միլանի «Ինտերի» հետ (2-2)։
Հանդիպման հաշիվը շատ արագ՝ արդեն 6-րդ րոպեին, բացեց հռոմեացիների կիսապաշտպան Մանու Կոնեն։ Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 37-րդ րոպեին, նույն Կոնեն դարձավ դուբլի հեղինակ՝ կրկնապատկելով տանտերերի առավելությունը։ Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում՝ 46-րդ րոպեին, հյուրերի հարձակվող Լաուտարո Մարտինեսը կրճատեց հաշվի տարբերությունը։ 79-րդ րոպեին արդեն Մարտինեսն իր հերթին աչքի ընկավ դուբլով՝ փրկելով միլանյան ակումբին պարտությունից և վերականգնելով հավասարությունը։
Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր «ներաձուրիի» կազմում, սակայն թիմի գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն փորձառու կիսապաշտպանին խաղալու հնարավորություն չտվեց։
Այս ոչ-ոքիից հետո «Ռոման» և «Ինտերը» վաստակեցին 13-ական միավոր և շարունակում են համատեղ գլխավորել Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































