Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Սարդարապատը» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում ընդունեց «Ալաշկերտին»։
Թիմերը հաղթողին չպարզեցին՝ 1։1։ 27-րդ րոպեին հաշիվը բացեց Սերգեյ Կոչկանյանը։ 51-ին Դոմի Մասումոն խփեց պատասխան գոլը՝ ամրագրելով մրցավեճի ելքը։
Ալեքսանդր Տոռեսի գլխավորած թիմը 11 միավորով 5-րդն է։ «Ալաշկերտը» 14 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։
Հաջորդ տուրում «Ալաշկերտը» տանը կընդունի «Փյունիկին», իսկ «Սարդարապատը» կհյուրընկալվի ԲԿՄԱ-ին։
Տեսանյութը՝ ստորև․
Մրցաշարային աղյուսակն այս պահին
























































