UFC-ի կիսամիջին քաշային կարգի (մինչև 77 կգ) գործող չեմպիոն, 34-ամյա ռուսաստանցի մարտիկ Իսլամ Մախաչևը համոզմունք է հայտնել, որ ֆրանսիական ՊՍԺ-ի վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիան արժանի է «Ոսկե գնդակին»։
Այս տարի Կվարացխելիան ընդգրկվել է հեղինակավոր մրցանակին հավակնող 30 ֆուտբոլիստների ցանկում։
«Եթե հաշվի չառնենք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, ապա ես «Ոսկե գնդակը» կտայի Կվարացխելիային»,- Մախաչևի խոսքերը մեջբերում է «Матч ТВ» պորտալը։
Ներկայումս Մախաչևը UFC-ում ունի 17 անընդմեջ հաղթանակներից բաղկացած տպավորիչ շարք։ Ընդհանուր առմամբ, 34-ամյա մարտիկի ակտիվում գրանցված է 29 հաղթանակ և ընդամենը մեկ պարտություն։
Հիշեցնենք, որ 2026 թվականի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը նախատեսված է հոկտեմբերի 26-ին՝ Լոնդոնում։ Այն կլինի հոբելյանական՝ 70-րդը մրցանակի պատմության մեջ։ Հաղթողի անունը կորոշվի ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 100-յակը ներկայացնող երկրների 100 լրագրողների քվեարկության արդյունքում։
Ներկայումս մրցանակի գործող դափնեկիրը ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն է։
























































