Ֆրանսիական Լիգա 1-ի առաջին տուրի շրջանակում «Ռենը» սեփական հարկի տակ ոչ-ոքի գրանցեց ՊՍԺ-ի հետ 2-2 հաշվով:
Տանտերերի կազմում առաջին խաղակեսում աչքի ընկան Շիմանսկին ու Լեպաուլը։
ՊՍԺ-ի կազմում թիմի նորեկներ Ֆերան Տորեսը և Միկա Գոդցը խաղադաշտ մտան՝ փրկելու թիմին պարտությունից Լիգա 1-ի առաջին տուրի «Ռենի» դեմ խաղում։ Լուիս Էնրիկեն իսպանացուն և բելգիացուն խաղադաշտ մտցրեց՝ փոխարինելով Ուսման Դեմբելեին և Խվիչա Կվարացխելիային։
Քիչ անց Ֆերանը բացեց իր գոլերի հաշիվը նոր թիմի կազմում, իսկ 82-րդ րոպեին արդեն դուբլ գրանցեց։ Երկու դրվագում էլ գոլային փոխանցում կատարեց Իսպանիայի հավաքականում Ֆերանի թիմակից Ֆաբիան Ռուիսը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ




























































