MLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» Ֆորտ Լոդերդեյլում հյուրընկալել էր «Տորոնտոյին»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:1։
Խաղի հաշիվը 59-րդ րոպեին բացեց կանադական թիմի հարձակվող Ջոշուա Սարջենտը, իսկ ընդամենը երեք րոպե անց Դերիկ Էթյենը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ Դաշտի տերերի կազմում հեղինակության գնդակը 83-րդ րոպեին խփեց աստղային հարձակվող Լիոնել Մեսսին՝ սահմանելով հանդիպման վերջնահաշիվը։
Նշենք, որ արգենտինացին արդյունավետ գործողությամբ աչքի է ընկնում երկրորդ խաղում անընդմեջ. նախորդ՝ «Նեշվիլի» դեմ կայացած մրցավեճում (1:4) նա դարձել էր գոլային փոխանցման հեղինակ։
Այս պարտությունից հետո «Ինտեր Մայամին» երկարաձգեց առանց հաղթանակների շարքը MLS-ում մինչև չորս հանդիպում (2 ոչ-ոքի, 2 պարտություն)։ «Տորոնտոն» վերջին երեք խաղում տոնեց իր երկրորդ հաղթանակը։
21 հանդիպումից հետո «Ինտեր Մայամին» 39 միավորով զբաղեցնում է MLS-ի Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ «Տորոնտոն» 24 միավորով գտնվում է 10-րդ տեղում։
Հաջորդ տուրում մայամցիները կմրցեն «Մոնրեալի» հետ, իսկ «Տորոնտոն» կհանդիպի «Նյու Յորք Սիթիին»։
Տեսանյութը՝ ստորև․
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































