Vogue ամսագիրն առաջին անգամ հրապարակել է լեգենդար պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի հարսանյաց արարողության բացառիկ կադրերն ու տեսանյութը։
41-ամյա հարձակվողը և նրա 32-ամյա սիրելին պաշտոնապես օրինականացրել են իրենց հարաբերություններն օգոստոսի 11-ին՝ Մադրիդի Gucci-ի խանութում կայացած իրենց առաջին հանդիպումից ուղիղ տասը տարի անց։
Զույգը հրաժարվել է ճոխ տոնակատարությունից և նեղ ընտանեկան արարողություն է կազմակերպել Կաշկայշում գտնվող իրենց առանձնատան հյուրասենյակում։ Նորապսակների կողքին եղել են միայն նրանց երեխաները։ Պսակադրության առաջին կադրերը Vogue-ի համար ֆիքսել է հայտնի լուսանկարիչ Յուրգեն Թելլերը։ Հրապարակված նյութերում, բացի լուսանկարներից, տեղ է գտել նաև նշանակալի իրադարձության բացառիկ տեսանյութը։
Արարողության համար Ջորջինան ընտրել էր սպիտակ մետաքսե Gucci-ի զգեստ և Chopard զարդեր, այդ թվում՝ ադամանդե տպավորիչ վզնոց։ Ռոնալդուն ներկայացել է հատուկ այս պսակադրության համար ստեղծված Gucci-ի բաց երանգի կոստյումով։
«Հիմա ես ավելի մտերիմ միջավայրի եմ ձգտում՝ լինել տանը իմ զուգընկերոջ և մեր երեխաների հետ»,- ճոխ խնջույքից հրաժարվելու որոշումն այսպես է բացատրել Ռոդրիգեսը։
Միևնույն ժամանակ, Ջորջինան խոստովանել է, որ ապագայում իրենք Կրիշտիանուի հետ ծրագրում են նաև մեծ հարսանիք կազմակերպել հարազատների և ընկերների համար։
Ronaldo ve Georgina’dan gözyaşlarıyla dolu gizli nikâh!
Dünyanın gözünü çevirdiği aşk hikâyesinde mutlu son…
Cristiano Ronaldo ve Georgina Rodriguez, 11 Ağustos’ta Portekiz’in Cascais kentindeki evlerinde, çocuklarının da katıldığı son derece özel bir törenle dünyaevine… pic.twitter.com/LUK5KEsQjS
— Show Ana Haber (@showanahaber) August 17, 2026




























































