Իսպանական հեղինակավոր Marca պարբերականը բացահայտել է Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և նրա կնոջ՝ Ջորջինա Ռոդրիգեսի միջև կնքված նախամուսնական պայմանագրի ուշագրավ մանրամասները:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ հարաբերությունները խզելու դեպքում պորտուգալացի սուպերաստղը պարտավորվում է ցմահ վճարել Ջորջինային ամսական 100 հազար եվրո։ Բացի ֆինանսական խոշոր փոխհատուցումից, բաժանման դեպքում Ռոդրիգեսի սեփականությանն է անցնելու նաև Մադրիդի էլիտար Լա Ֆինկա թաղամասում գտնվող բազմամիլիոնանոց առանձնատունը:
Ընդգծվում է, որ նման պայմանագիր կնքելիս Ռոնալդուի և Ջորջինայի գլխավոր նպատակը հնարավոր ապահարզանի դեպքում երեխաների բարեկեցությունն ու խաղաղությունն ապահովելն է: Զույգը ցանկանում է ի սկզբանե բացառել դատական հյուծիչ քաշքշուկներն ու վեճերը, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ երեխաների հոգեբանական վիճակի վրա և խախտել նրանց անձնական կյանքի անձեռնմխելիությունը:
Հատկանշական է նաև, որ պաշտոնական համաձայնագրում Ջորջինա Ռոդրիգեսը նշված է ոչ միայն որպես շահառու, այլև որպես լիիրավ գործընկեր, ով իր անգնահատելի ու ծանրակշիռ ներդրումն ունի ընտանեկան կյանքի կայացման գործում:


























































