«Ռեալ Մադրիդը» հրապարակել է 2026/2027 մրցաշրջանի նորեկների համար նախատեսված մարզաշապիկների համարները։
Պաշտպան Իբրահիմա Կոնատեն կկրի 16 համարը։ Մարկ Կուկուրելային տրվել է 17 համարը, իսկ Դենզել Դումֆրիսին՝ 24 համարը։ Կիսապաշտպան Բերնարդո Սիլվան ընտրել է 20 համարը, Յան Դիոմանդեն՝ 25 համարը, իսկ Կարլոս Էսպին՝ 19 համարը։
Ռաուլ Ասենսիոն վերցրել է 2 համարի մարզաշապիկը, որը թափուր է դարձել Դանիել Կարվախալի հեռանալուց հետո։ Դին Հեյսենին տրվել է 4 համարը, որը նախկինում կրում էր Դավիդ Ալաբան։ Հարձակվող Էնդրիկը, որը «Լիոնում» վարձակալությունից հետո վերադարձել է «Ռեալ Մադրիդ», կրկին ընտրել է 9 համարը։
Լա Լիգայի նոր մրցաշրջանը մեկնարկում է օգոստոսի 15-ին։
























































