Դանիել Մալդինին կարիերան կշարունակի «Կալյարիի» կազմում․ տրանսֆերը պաշտոնապես հաստատել է իտալական ակումբը։
Պաոլո Մալդինիի որդին՝ Դանիելը, նախկինում հանդես է եկել «Միլանի», «Լացիոյի», «Սպեցիայի», «Էմպոլիի» և «Ատալանտայի» կազմում։
Իր վերջին ակումբի՝ «Ատալանտայի» կազմում նա ընդհանուր առմամբ մասնակցել է քսաներկու հանդիպման՝ խփելով երեք գոլ։
«Կալյարին» մեկ մրցաշրջանով վարձակալել է ֆուտբոլիստին՝ ամբողջական տրանսֆերը գնելու իրավունքով։

























































